Հայաստանը պետք է նախապայման դարձնի գերիների վերադարձի հարցը․Խոսրով Հարությունյան
09:06, 14 դեկտեմբերի 2023
Ադրբեջանը երեկ Հայաստանին վերադարձրեց 32 ռազմագերիների, Հայաստանն էլ Ադրբեջանին հանձնեց մեր երկրի սահմանը ապօրինի հատած երկու ադրբեջանցի զինծառայողների, որոնցից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման։
SputnikԱդրբեջանում պաշտոնական տվյալներով դեռևս կան երկու տասնյակից ավելի պահվող անձինք, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Հայաստանում սակայն, ադրբեջանցի բանտարկյալներ այլևս չկան։
Ինչի՞ դիմաց է Բաքուն վերադարձնելու մեր մյուս հայրենակիցներին, թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ։