Վատիկանը կարող է դեր խաղալ Գազայի հակամարտության լուծման գործում. Իրանի արտգործնախարար

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. Արխիվային լուսանկար
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում պատերազմի մասշտաբների ընդլայնմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Վատիկանը կարող է արդյունավետ դեր խաղալ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ժնևում փախստականների հարցերով գլոբալ ֆորումի շրջանակում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպման ժամանակ։
«Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում պատերազմի մասշտաբների ընդլայնմամբ, այն, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և աշխարհը դա հանդուրժելի չի համարում։ Վատիկանը կարող է արդյունավետ դեր խաղալ Պաղեստինում ցեղասպանության դադարեցման գործում», - ասել է Աբդոլլահիանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ:
Գազայում զոհերի թիվը հասել է 18 412-ի