ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայում ֆուտբոլային մրցավարին ծեծեի ենթարկելու մեջ կասկածվողները կարող են ազատազրկման դատապարտվել 1-ից մինչև 9 տարի ժամկետով։ Այս մասին գրում է Hurriyetթերթը։
Թուրքիայի առաջնության 15-րդ տուրի «Անկարագյուջյու»-«Ռիզեսպոր» հանդիպումն անցկացվել է դեկտեմբերի 11–ին Անկարայում և ավարտվել է 1:1 հաշվով։ Խաղից հետո «Անկարագյուջյուի» նախագահ Ֆարուք Քոջան մի քանի մարդու ուղեկցությամբ դաշտ է վազել և հարվածել մրցավարին՝ նրան գետնին տապալելով։ Խոտին ընկած մրցավարին մի քանի աքացի էին հասցրել։
«Թուրքիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ «առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու» հանցագործությունը, որը հանգեցրել է կասկածյալների կալանավորման, պատժվում է 1-3 տարի ազատազրկմամբ», - գրում է պարբերականը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե նման հանցագործություն է կատարվել «անձի կողմից հասարակական պարտքի կատարման համար», պատիժը մեծանում է։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան մրցավարի հետ կապված միջադեպի պատճառով հետաձգել են խաղերը երկրի բոլոր լիգաներում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Մելերը հայտարարել է, որ կդադարեցնի կարիերան։