ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 13-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն»,– ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունն այլ մանրամասներ չի նշում։
Հիշեցնենք, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 12-ին մեկնել էր Կիպրոսի Հանրապետություն։ Նախարարն այնտեղ հանդիպել էր Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ և քննարկել պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։