Լարս տանող ճանապարհը բացվել է նաև կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Լարս տանող ճանապարհը բացվել է նաև բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,–ասաց Հակոբյանը:
Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը ձյան և բքի պատճառով փակվել էր դեկտեմբերի 12–ի երեկոյան։