Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Ցնցումները ցգացվել են նաև Լոռու մարզի մի քանի գյուղերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,- ասված է հաղորդագրությունում:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում (2 բալ ուժգնությամբ)։
Երկրաշարժի ժամանակ գետինը ծովի ալիքների պես շարժվում էր․ Նալբանդ գյուղը 35 տարի անց