ԱՊՀ-ի փլուզման մասին խոսակցությունները սուտ են և հորինված․ Լեբեդև

Սերգեյ Լեբեդև
Լեբեդևը նշել է, որ կազմակերպությունը չի թաքցնում իր խնդիրները, դրանք քննարկվում են բավական անկեղծ մթնոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Խոսակցություններն այն մասին, որ ԱՊՀ-ն փլուզման եզրին է, իրականությանը չեն համապատասխանում։ Ինչպես հայտնում է @SPUTNIKBY-ն, այս հայտարարությունն արել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Բոլոր խոսակցություններն այն մասին, որ ԱՊՀ-ն փլուզման եզրին է,որ ԱՊՀ-ում առկա խնդիրները շուտով կհանգեցնեն ինտեգրացիոն այդ միավորման վերացման, սուտ են։ Այդ ամենը հորինված է, թեև մենք խնդիրները չենք թաքցնում։ Որպես բազմաթիվ նիստերի մասնակից` կարող եմ ասել, որ այդ խնդիրները քննարկվում են բավական անկեղծ մթնոլորտում։ Բայց ամենակարևորը` դրանք քննարկվում են ընդհանուր նպատակով՝ գտնել այդ խնդիրների լուծման ուղիները, փորձել լուծել դրանք։ Եվ մենք հույս ունենք, որ այդ լուծումները կգտնվեն», - ասել է Լեբեդևը։
Նրա խոսքով՝ միավորումը շարունակում է գոյություն ունենալ և կատարելագործել իր գործունեությունը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարի պաշտոնը Սերգեյ Լեբեդևը զբաղեցնում է 2007 թվականի հոկտեմբերի 5-ից։
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն Մինսկում 2024 թ. երկրորդ եռամսյակում