Ամերիկացի պաշտոնյաները կատաղել էին Ուկրաինայի վերաբերյալ արտահոսքի պատճառով. ԶԼՄ

Պենտագոն
Պենտագոնի աղբյուրը նշել է, որ առաջին հերթին փորձել են հասկանալ արտահոսքի ծավալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի պաշտոնյաները կատաղել են, երբ գարնանը Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր են հայտնվել համացանցում: Այս մասին գրում է «Washington Post» թերթը՝ հղում անելով ամերիկացի մի պաշտոնյայի, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
Այս տարվա ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ ուկրաինական զորքերի վիճակն ու դրանց ամրապնդմանն ուղղված ամերիկյան և ՆԱՏՕ-ական ծրագրերը նկարագրող գաղտնի նյութերի արտահոսքը հետաքննում է Պենտագոնը։ Փաստաթղթերը թվագրված են եղել մարտի սկզբով։
«Մենք ապշել էինք ու կատաղել», - ասել է պարբերականի աղբյուրը, որը արտահոսքից հետո ստիպված է եղել պատասխանել ԶԼՄ–ների տասնյակ հարցումներին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ արտահոսքից հետո նախ անհրաժեշտ է եղել ամփոփել համացանցում հայտնված տեղեկությունները և հասկանալ դրա ծավալները:
Հիշեցնենք` փաստաթղթերի արտահոսքի գործով ապրիլի 13-ին ձերբակալվեց ԱՄՆ ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի զինծառայող Ջեք Տեյշեյրան: ԶԼՄ-ների տվյալներով՝ նա սկսել էր գաղտնի փաստաթղթեր հրապարակել «Discord» սերվերում 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության սկզբում։
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ազգային գվարդիայի հրամանատարությունը գաղտնի նյութերի զանգվածային արտահոսքի պատճառով կարգապահական տույժի և ազդեցության այլ միջոցների է ենթարկել 15 զինծառայողի: