Թող փողը տա չծառայի՞․ քաղաքացիների կարծիքները

ԱԺ արտահերթ նիստում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը։
Sputnik
Նախագիծը նախատեսվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք` առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու։
Դրա համար առաջարկվում է 5 տարբերակ. երկու տարի ծառայել բանակում` առանց հավելյալ գումար վճարելու, մեկ տարի ծառայել և վճարել 2.5 մլն դրամ, 6 ամիս ծառայելով և վճարել 5 մլն դրամ, ծառայոլ 1 ամիս ու վճարելով 10 մլն դրամ, կամ ընդհանրապես չծառայել և վճարել 15 մլն դրամ։
Նախագծի հեղինակնրի հաշվարկով, այս կարգավորումը թույլ կտա 10 մլրդ դրամով ավելացնել բյուջեի մուտքերը և բանակը համալրել 5000–ից ավելի ժամկետային զինծառայողներով։ Sputnik Արմենիան Երևանի Կենտրոնում հարցումներ է արել` պարզելու, թե ինչ են մտածում Հայաստանի շարքային քաղաքացիները առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։