Վերին Լարս տանող ճանապարհն արդեն բաց է բոլոր մեքենաների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճանապարհը երկկողմանի փակվել է բեռնատարների համար։
«Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,– ասաց Հակոբյանը։
Նա ընդգծեց` այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Ռազմավիրական ճանապարհը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է։