Թուրք պատգամավորը Մեջլիսում ելույթի ժամանակ կաթված է ստացել. տեսախցիկները ֆիքսել են պահը

Հասան Բիթմեզի առողջական վիճակի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հասան Բիթմեզը Մեջլիսում իր ելույթի ժամանակ հանկարծակի ընկել է գետնին։ Այս մասին գրում է Iran Press-ը։
Նշվում է, որ նրան շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Կայքը գրում է, որ 54-ամյա Բիթմեզի առողջական վիճակի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում: