Ճապոնիայում տարվա խորհրդանիշ է դարձել «հարկ» հիերոգլիֆը

Ճապոնիայի դրոշ
Հիերոգլիֆ–խորհրդանիշը մինչև հայտարարության պահը խիստ գաղտնի է պահվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հիերոգլիֆային գրագիտության ստուգման ասոցիացիայի անցկացրած ամենամյա մրցույթի արդյունքում Ճապոնիայում 2023 թվականի խորհրդանիշ է դարձել «հարկ» հիերոգլիֆը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Տարվա հիերոգլիֆը որոշվում է քվեարկության արդյունքում: Նախընտրելի հիերոգլիֆով բացիկը նախապես ուղարկվում է կազմակերպության անունով։
Տարվա խորհրդանիշ–հիերոգլիֆը խիստ գաղտնի է պահվում մինչև այն պահը, երբ հայտարարվում է դրա մասին։
«Հարկ» հիերոգլիֆը հանդիսավորությամբ գրել է Կիոտոյի ամենահայտնի բուդդայական տաճարներից մեկի վանահայրը 1,5։1,3 մետր չափի ճապոնական «վաշի» թղթի վրա։ Հիերոգլիֆ գրելու համար օգտագործվում է Հիրոսիմա պրեֆեկտուրայում սպիտակ ձիու պոչից պատրաստված, 4,5 սանտիմետր տրամագծով վրձին և հատուկ Նարա պրեֆեկտուրայից բերված թանաք: