ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Տնտեսական աճը 2023 թ. տարեվերջին Հայաստանի կենտրոնական բանկի կանխատեսումից բարձր կլինի։ Լրագրողների հետ հանդիպմանը այդ մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Տնտեսական աճի կանխատեսումները 2023 թ. տարեվերջին շատ ավելի բարձր են, քան մենք ակնկալում էինք. տնտեսական աճը կկազմի 8.3 տոկոս»,– ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է 2024 թվականին, ապա, ըստ Գալստյանի, բավականին սոլիդ աճ են կանխատեսում` 6.1 տոկոս։
Հիշեցնենք` կառավարությունն ակնկալում է այս տարի 7% տնտեսական աճ ապահովել։ Իսկ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սեպտեմբերյան կանխատեսման` տնտեսական աճը կկազմի 7.2 տոկոս: