Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է համայնքների ավագանիներում ՔՊ–ի անելիքները

ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաև քաղաքական այլ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ քաղաքական հարցեր»,-նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ օրերս կուսակցությունը Գյումրիում դադարեցրեց կոալիցիոն համագործակցությունը «Բալասանյան» դաշինքի հետ, իսկ ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին «Ապրելու երկիր» կուսակցությունից քաղաքապետ ընտրված Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։