Լեռնային Ղարաբաղում վթարի հետևանքով ՌԴ խաղաղապահ է զոհվել. ՊՆ

Եվս երկուսը վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ խաղաղապահ է զոհվել դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում ՝ ԲՏՌ-82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ԲՏՌ - 82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, երկուսը ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ», - ասվում է տեղեկագրում:
Նշվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Վնասվածքներ ստացած զինծառայողները ռուսական խաղաղապահ զորակազմի ավիացիոն տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն ՝ հետագա բուժման համար:
Այս տարվա սեպտեմբերին ԼՂ-ում զոհված ռուս խաղաղապահներին նվիրված հուշարձան է բացվել