ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Լեհաստանի սեյմի կողմից վարչապետի պաշտոնում ընտրված Դոնալդ Տուսկը ներկայացրել է իր ապագա կառավարության կազմը:
Դեկտեմբերի 11–ի երեկոյան Լեհաստանի սեյմը անվստահության քվե է հայտնել Մատեուշ Մորավեցկու կառավարությանը: Նույն երեկոյան ձայների մեծամասնությամբ Տուսկը ընտրվեց վարչապետ։ Նախագահ Անջեյ Դուդան խոստացել է Դեկտեմբերի 13–ի առավոտյան երդում տալ Տուսկի կառավարությանը:
Տուսկի նոր կառավարությունում փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար կդառնա Լեհական գյուղացիական կուսակցության առաջնորդ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
Երկրորդ փոխվարչապետ և տեղեկատվայնացման նախարար կդառնա Պյոտր Գալկովսկին, արտգորխնախարար` Ռադոսլավ Սիկորսկին։
Մարչին Կերվինդսկին կզբաղեցնի ներքին գործերի նախարարի և վարչակազմի ղեկավարի պաշտոնը։