ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Բուենոս Այրեսի Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը և հանդիպել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ:
«Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-արգենտինյան հոգևոր-մշակութային առնչակցությունների սերտացման համագործակցության նոր հորիզոնների բացահայտման հնարավորություններն ու ոլորտները: