ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով ՀՀ ԿԲ–ն հերթական անգամ իջեցրեց` սահմանելով 9.25 %։ Որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ։
Ավելի վաղ` 2023 թ. հոկտեմբերի 31–ին, ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին 0.25 տոկոսային կետով իջեցրել էր՝ սահմանելով 9.5 %։
ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն 2023 թ. պարբերաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե մեկ տարի առաջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75 % էր, ապա այսօր այն կազմում է 9.25 %։