Գագիկ Սիմոնյանն այլևս «Արարատի» գլխավոր մարզիչը չէ

Գագիկ Սիմոնյանը մարզադաշտում. Արխիվային լուսանկար
Սիմոնյանը մարզչի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի գարնանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Արարատ» ակումբի և գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև համագործակցությունը դադարեցվել է։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի լրատվական ծառայությունից:
Նշվում է, որ Գագիկ Սիմոնյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի գարնանը և գլխավորել է թիմը 2023/23 մրցաշրջանի գարնանային և 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Գագիկ Սիմոնյանին իր նվիրվածության և կատարած աշխատանքի համար։