ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Հերացու փողոցում տեսանկարահանող սարք է տեղադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Հերացու փողոցում` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից»,– ասված է հաղորդագրությունում։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորել է վարորդներին պահպանել երթևեկության կանոնները։