Երևանի դպրոցներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

Հրշեջներ
Հրշեջներն ահազանգը ստանալուն պես մեկնել են դեպքի վայր և շուրջ կես ժամում մարել հրդեհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Իսահակյան փողոցում՝ Խ․Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի մոտակայքում, այսօր առավոտյան ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 06։01-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։12-ին, մարվել՝ 06։37-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Տ․Պ․, ծնված 1969 թ․)։
Ի՞նչ անել մահվան ելքով ՃՏՊ–ներից խուսափելու համար. պատգամավորը ելքեր է առաջարկում