ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. 2023 թ. հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հարցին` ի՞նչ դինամիկա կա ռելոկոնատների ներհոսքի կամ երկրից հեռանալու մասով, Գալստյանը նշեց, որ որոշակի նվազումներ կան ընդհանուր դրամական փոխանցումների մասով։
«Ինչ վերաբերում է արտաքին պահանջարկի մյուս հատվածին` զբոսաշրջությանը, այս առումով աճի դանդաղում կա. 2023 թ. նոյեմբերին 2022 թ. նոյեմբերի համեմատ զբոսաշրջության ցուցանիշն ավելի է ընդամենը 4 տոկոսով։ Այսինքն` ունենք աճ, սակայն աճի որոշակի դանդաղում»,– պարզաբանեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` զբոսաշրջության անցած տարվա դինամիկան հիմնականում պայմանավորված էր արտաքին պահանջարկով, այս տարվա ընթացքում` առնվազն ապրիլ ամսից սկսած, ներքին պահանջարկն է ակտիվանում։
ԿԲ նախագահի խոսքով` դա պայմանավորված է նաև պետական ծախսերով, մեր հայրենակիցների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ։