Դանակահարություններ Սյունիքի մարզում. 2 վիրավոր կա

Հիվանդանոց
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել դանակահարություն կատարողին և բերման ենթարկվել նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում 2 տղամարդու են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանությունը դեկտեմբերի 12–ին` ժամը 01:00-ի սահմաններում, «Քաջարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:
Իրավապահները պարզել են, որ դեկտեմբերի 11-ին՝ 23:00-ի սահմաններում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի Քաջարան քաղաքի գերեզմանատան հարևանությամբ վիճել են Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նվեր Խ.-ի և հիվանդանոց տեղափոխված 37-ամյա Արմեն Օ.-ն, և 23-ամյա Ռոման Հ.-ն (Սյունիքի մարզի բնակիչներ): Վիճաբանության ժամանակ Նվեր Խ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանց:
Ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել Նվեր Խ.-ին, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր:
Դանակահարություն Երևանում. տավուշցի երիտասարդը հիվանդանոցում մահացել է