ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի մարզի երկնքում ուկրաինական «Տոչկա-Ու»–իհրթիռ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այսօր` ժամը 5:00-ին, կանխվել է «Տոչկա-Ու»–ի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը», - նշում է գերատեսչությունը:
Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչության վտանգի բարձր (դեղին) մակարդակ, ինչը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին տիրող իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի ակտիվության աճով։