Բաքվից Երևան ֆուտբոլային ճանապարհ. լույս է տեսել Էդուարդ Մարկարովի ինքնակենսագրական գիրքը

Էդուարդ Մարկարովը գիրքը գրել է, որ սերունդները չմոռանան«Արարատ-73»-ի սխրանքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ֆուտբոլային առաջին քայլերի, Բաքու–Երևան ճանապարհի, «Արարատի» հաղթանակի, Մեսսիի հետ խաղալու ցանկության ու այլ բաների մասին է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովի ինքնակենսագրական «Футбол с улыбкой» (Ֆուտբոլը ժպիտով) գիրքը։ Այն լույս է տեսել Մոսկվայում։
Էդուարդ Մարկարովի ինքնակենսագրական «Футбол с улыбкой» գրքի շնորհանդեսը Երևանում
Ռուսալեզու գրքի շնորհանդեսին այսօր լեգենդար մարզիկն անձամբ ներկայացրեց այն երկրպագուներին, խաղընկերներին ու երիտասարդ ֆուտբոլիստներին։ Նա նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի գալիք սերունդները հիշեն հանրաճանաչ «Արարատ-73»-ն ու նրա կատարած սխրանքը։
Ժողովրդի ցավը տանեմ, խաղից հետո պարում էին. «Արարատ-73»-ի խաղացողները` հաղթանակների մասին
«Այստեղ նստածներից շատերն են եղել այդ ոսկե սերնդի ներկայացուցիչները, ես միակը չեմ: «Արարատ-73»-ը ֆուտբոլի դասական օրինակ է և նրա մասին պետք է խոսեն միշտ»,-ասաց Էդուարդ Մարկարովը:
Էդուարդ Մարկարով
«Արարատ-73»-ի մեկ այլ ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանի կարծիքով` Մարկարովը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում ու նրա մասին կարելի է խոսել ժամերով։
«Մարկարովը եկավ ակումբ ու մեր հաղթանակները սկսվեցին։ Նա առանձնանում էր իր տեխնիկական խաղով։ Ես, լինելով այդ ակումբի ֆուտբոլիստ, խոստովանում եմ, որ Նիկիտա Սիմոնյանը միշտ էլ ասել է` ավելի լավ ֆուտբոլիստ ես չեմ ունեցել»,– ասաց Պողոսյանը։
Էդուարդ Մարկարովի ինքնակենսագրական «Футбол с улыбкой» գրքի շնորհանդեսը Երևանում
Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի կարծիքով` հենց Մարկարովի շնորհիվ «Արարատը» սկսեց հաղթանակներ տանել ու գրավել բարձունքներ։
«Հենց նա սովորեցրեց խաղալ կոմբինացված ֆուտբոլ, հենց նա վարակեց տղաներին այդ տակտիկական գրագիտությամբ։ եթե նա չլիներ, Արարատը չեմպիոն չէր դառնա»,– ասաց Բաղդասարյանը։
Էդուարդ Մարկարով
Հիշեցնենք, որ «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստը հիմա «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի` ֆուտբոլի զարգացման հարցերով տեղակալն է։2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։
Հիմա կամ երբեք․ ինչպես են Երևանում դիմավորել հաղթանակած «Արարատին»
Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ` գավաթակիր: