Արայիկ Հարությունյանը հայ–իրանական հարաբերությունների զարգացումը քննարկել է դեսպանի հետ

Արայիկ Հարությունյանն ու Մեհդի Սոբհանին
Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ–ում Իրանի դեսպանը կարևորել են ակտիվ երկխոսությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ քննարկել է երկու երկրի հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կողմերը կարևորել են ակտիվ երկխոսությունն ու հաղորդակցությունը: Արայիկ Հարությունյանը և Մեհդի Սոբհանին անդրադարձել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են նաև տնտեսության, առևտրատնտեսական կապերի, ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող թեմաներ:
Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը:
Ինչ կստանանք Իրանի շուկայում և նավահանգիստներում. էքսպոյի և բանակցությունների արդյունքները