ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկացի կոնգրեսականները Կիևից հստակ ռազմավարություն են ակնկալում օգնության հերթական փաթեթը հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ անհրաժեշտ է ռազմավարության հստակ ձևակերպում, որը թույլ կտա Ուկրաինային հաղթել, և առայժմ պատասխանները բավարար չեն եղել. նրանք մեզ չեն տրամադրել հստակություն և մանրամասներ, որոնք մենք խնդրել ենք կրկին ու կրկին»,-ասել է նա լրագրողներին:
Այսօր ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը միջոցներ ունի «մի քանի շաբաթվա» և Ուկրաինային ռազմական օգնության երկու փաթեթի համար:
Նրա խոսքով ՝ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ առաջիկա հանդիպման ժամանակ խոստանում է շարունակել «քրտնաջան աշխատել» Կիևի համար լրացուցիչ հատկացումների հարցում Կոնգրեսի հարցման պատասխանը ստանալու համար։