ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ալկոհոլային արտադրանքի համար ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու գործընթացը հետաձգվել է։ Այս մասին այսօր նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
«ԵՏՀ խորհուրդը ռուսական կողմի առաջարկով որոշել է փոփոխություններ և ճշտումներ կատարելու նպատակով «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» միության տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ից տեղափոխել 2024 թվականի հուլիսի 1-ը», - ասել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Մալկինան նշել է, որ այդ ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է կարգավորել գարեջրագործական և գինեգործական արտադրանքի պահանջների հետ կապված հարցերը։
ԵՏՀ խորհրդաի ընդունած որոշումը թույլ կտա, որ ալկոհոլային շուկայի մասնակիցները մոլորության մեջ չգցեն սպառողներին, ինչպես նաև վերացնեն քաղաքացիների առողջությանը և կյանքին սպառնացող հնարավոր վտանգների ռիսկերը։