Հայաստանում հնարավոր չէ ձուկ բուծել ջրի փակ համակարգում. Գալուստ Մարանդյան

Խորհրդարանն ընդունեց Ջրային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Այն պարտադրում է ստերգետնյա ջուրն օգտագործող ձկնաբուծական տնտեսություններին կիրառել ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Sputnik
Շրջակա միջավայրի նախարարի հաշվարկով` դա թույլ կտա վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Մի կողմից որոշումը խիստ անհրաժեշտ է, քանի որ Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի հյուծումը սպառնում է բնապահպանական աղետով։ Մյուս կողմից` փակ համակարգի ներդրումը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում և ոչ բոլոր ընկերությունները կկարողանան դա անել ու պարզապես կփակվեն։
Հենց այս մտահոգությամբ էին բողոքի դուրս եկել ձկնարտադրող ընկերությունների ներկայացուցիչները։ Պարզվում է բողոքի ակցիային մասնակցել է նաև փակ ցիկլը որպես փորձանական ծրագիր, իր ձեռնարկությունում արդեն կիրառող ըկերության ղեկավարը։
Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գործող «Բիգամա Ֆրուտ» հայ–ռուսական համատեղ ձեռնարկության հիմնադիր, տնօրեն Գալուստ Մարանդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել է, որ սեփական փորձով է համոզվել` Հայաստանում հնարավոր չէ ձուկ բուծել ջրի փակ համակարգում։