Հայաստանում կարող է իրականացվել «Կիպրոս-2» ծրագիրը. Վիգեն Հակոբյան

Խաղաղության պայմանագրի 5 սկզբունքների մասին խոսելիս Ադրբաջնի նախագահը առանձնացրեց, նրա ձևակերպմամբ` Ադրբեջանում Ղարաբաղի հայ փոքրամասնության հարցը։
Sputnik
Ալիևը դա շարունակում է համարել իր ներքին գործը, բայց նաև նշում է, որ եթե պայմանագրում ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա պետք է լինի նաև 30 տարի առաջ Հայաստանից հեռացած ադրբեջանական փոքրամասնության հարցը։ Իսկ ադրբեջանցիներն Ալիևի տվյալով` Հայաստանում մոտ 300 հազար են եղել։
Ադրբեջանի նախագահը փոխադարձություն է պահանջում նաև այս հարցում, ճիշտ այնպես, ինչպես Լաչինի միջանցքի հայելային պատասխանը պահանջում էր Զանգեզուրի միջանցքով։ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան մուտքի հետևանքների ու հնարավոր զարգացումների մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը միանգամայն հնարավոր է համարել Հայաստանում «Կիպրոս 2»-ի իրականացումը։