Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Doha Gran Prix –ի երկրորդ մրցանակակիրն է

Դավիթ Հովհաննիսյանը . Արխիվային լուսանկար
Վաղը մրցահարթակ են դուրս գալու Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Կատարում ընթացող Doha Gran Prix ծանրամարտի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում այսօր 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձավ գրան պրիի երկրորդ մրցանակակիրը։
Հայ ծանրորդը երեք մոտեցումներն էլ արդյունավետ օգտագործեց ու 170 կգ արդյունքով դարձավ վարժության հաղթողը։
Հրում վարժությունում Դավիթը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 200 կգ-ը, հետո չկարողացավ գլխավերևում պահել 205 կգ կշռող ծանրաձողը ու երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Իսկ ահա հրում վարժությունում Դավիթը առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 200 կգ-ը, հետո չկարողացավ գլխավերևում պահել 205 կգ կշռող ծանրաձողը, ու երկամարտի 370կգ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը։
Վաղը մրցահարթակ են դուրս գալու 102 կգ քաշային կարգի ծանրորդները։ Հայաստանը ներկայացնելու են Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։