ՌԴ-ն և Իրանը միջպետական պայմանագիր կստորագրեն․ Նովակ

ՌԴ-ի և Իրանի առաջնորդներն ավելի վաղ Մոսկվայում երկկողմ բանակցություններ են անցկացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ երկրները դեկտեմբերի Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն։ Բացի այդ, Մոսկվան և Թեհրանը դուրս են գալիս միջպետական պայմանագրի ստորագրման։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Առաջիկայում մի քանի կարևոր փաստաթուղթ կստորագրվի։ Դեկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, ինչպես նաև առաջիկայում դուրս ենք գալիս առանցքային մի փաստաթղթի՝ միջպետական պայմանագրի», - «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է Նովակը։

Ավելի վաղ ՌԴ-ի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին Մոսկվայում պատվիրակությունների ներկայությամբ բանակցություններ են անցկացրել, այնուհետև շարունակել բանակցությունները աշխատանքային ճաշի ձևաչափով։
«Նախագահ Պուտինն ու նախագահ Ռայիսին մանրամասն քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ողջ շղթան՝ սկսած ֆինանսաբանկային հարաբերություններից և հաշվարկներից, ինչին շատ մեծ ուշադրություն է հատկացվել՝ հաշվարկներն ավելի հեշտ իրականացնելու համար», - հավելել է Նովակը։
Ազատ առևտրի համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համագործակցությունը. Պուտին
Հիշեցնենք, որ օգոստոսին ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության թամացված պայմանագիրը կարող է ստորագրվել միջև տարեվերջ։