ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին Արխանգելսկ և Սևերոդվինսկ կայցելի: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այո։ Դա այդպես է», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԻԱ Նովոստիի թղթակցի տվյալներով՝ Ռուսաստանի առաջնորդն արդեն ժամանել է Արխանգելսկի մարզ: Նախատեսվում է նրա այցը «Սևմաշ», որտեղ նա կմասնակցի դրոշի բարձրացման արարողությանը:
Ավելի վաղ Telegram-ի որոշ ալիքներում հայտնվել էր Արխանգելսկում պետության ղեկավարի ուղևորությունների երթուղու ծրագիրը: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Պուտինը օդանավակայան և Մոսկովյան պողոտա կայցելի։ Հաղորդագրություններում նշվում է, որ բացի այդ, նախագահը կարող է Սևերոդվինսկ այցելել։