ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի աշնանային «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումն այսօր ավարտվեց ոչ–ոքի` 2։2։ Մրցող կողմերը երկուական գնդակ փոխանակեցին ու վաստակեցին մեկական միավոր։
«Փյունիկը», որը երկար ժամանակ վստահ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը ու ուներ միավորների զգալի առավելություն, առաջնության վերջին երեք խաղերում կորցրեց թանկարժեք միավորներ` չհաղթելով այդ խաղերում։ Սակայն անկախ այդ ամենից թիմերը ձմեռային արձակուրդի են մեկնում մյուս թիմերի նկատմամբ «Փյունիկի» առավելության պայմաններում։
Եղիշե Մելիքյանի թիմը վաստակել է 48 միավոր ու վեց միավորի առավելություն ունի երկրորդ ու երրորդ տեղերում ընթացող «Նոայի» ու «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում միակ պարտություն չտեսած թիմն է։ Մրցաշարային աղյուսակը 13 միավորով եզրափակում է Գյումրիի «Շիրակը»։
2023/24 մրցաշրջանի գարնանային հատվածը կմեկնարկի 2024 թվականի փետրվարի վերջում կամ մարտի սկզբին։