ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Նորացված «Սպուտնիկ լայթը» էական կողմնակի ազդեցությունների ցածր հաճախականություն ունի։ Այս հայտարարությունն արել է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ թարմացված պատվաստանյութը կլինիկական փորձաքննություն է անցել, որի ընթացքում ցուցադրել է անվտանգության և իմունոգենության բարենպաստ արդյունք։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է թարմացված հակագենային բաղադրությամբ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը։