ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ «X»–ի իր միկրոբլոգում այդ մասին գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում լավ հնարավորություն է հանդիպելու իմ գործընկերոջ` Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ»,– գրել է նա։
Միրզոյանը գրել է, որ երկուստեք մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Գրանադայում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Հոկտեմբերի 7–ին էլ Մալթայում հանդիպել էին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Դուբլինում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ էր հանդիպել։