ԿԸՀ–ն ուժը կորցրած է ճանաչել ՔՊ–ի պատգամավորի թեկնածուի գրանցումը

Որոշումը կայացվել է ԿԸՀ–ի այսօրվա արտահերթ նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումը կայացվել է ԿԸՀ այսօրվա արտահերթ նիստում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Վաղարշակի Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Աշոտ Մնացականյանի գրանցումն ուժը կորցրած է ճանաչել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանձնաժողովից հայտնում են` քանի որ ինքնաբացարկի դիմումն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, հետևաբար պատգամավորի թեկնածուն նիստին չի մասնակցել։
ՔՊ–ն Գյումրու քաղաքապետի հրաժարականը չի պահանջի. այսուհետ կգործի միայն իր 11 մանդատներով