Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենա
Նախնական տեղեկություններով` քաղաքացին հանկարծամահ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունը միջադեպի մասին ահազանգը ստացել է ժամը 15։25-ի սահմաններում։
«Դեպքի վայր մեկնած իրավապահները Կիևյան փողոցի 15/12 հասցեի դիմացի կանգառում տղամարդու դի են հայտնաբերել։ Նախնական տեղեկություններով` նա հանկարծամահ է եղել»,– գրում է կայքը։
Նշվում է, որ մահացածի ինքնությունը դեռ հայտնի չէ։
Երևանյան տներից մեկի ինքնաշեն վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել