Խաղաղության օրակարգի ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների աջակցությունն է պետք. Միրզոյան

Հայաստանի և Լիտվիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում
Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղության օրակարգի կյանքի կոչման ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցությունն է պետք։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առանցքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցման պատրաստակամությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով կայացած քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:
Հայտնել էինք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել և մասնակցել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։