Խաչանովը և Ռուբլյովը ATP Awards-ում երկրպագուների վարկածով ճանաչվել են 2023-ի սիրելի դուետ

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը
Ռուսական դուետը Մադրիդում կայացած «Մասթերս» շարքի մրցաշարում նվաճել է իրենց առաջին զուգախաղային տիտղոսը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը երկրպագուների վարկածով ճանաչվել են 2023 թվականի սիրելի դուետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի կայքին։
ATP Awards-ում Խաչանովի և Ռուբլյովի հաղթանակի մասին հայտնի է դարձել այսօր: Ավարտված մրցաշրջանում ռուսական դուետը նվաճեց իր առաջին զուգախաղի տիտղոսը Մադրիդի «Մասթերս» շարքի մրցաշարում:
«Պարզապես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ, որ քվեարկեցիք իմ և Կարենի օգտին։ Դա մեզ համար շատ բան է նշանակում։ Շնորհակալություն կրկին։ Շուտով կհանդիպենք, շնորհավոր Ամանոր», - ասել է Ռուբլյովը։
Ռուբլյովը 26 տարեկան է: Ընդհանուր առմամբ, նա զուգախաղում չորս տիտղոս ունի: 27-ամյա Խաչանովը մեկ գավաթ է նվաճել զույգում։