Իսրայելը համաձայնել է սահմանին «Հզբոլլահի» մի քանի դիտակետ պահպանել

Իսրայելի դրոշը
Իսրայելը համաձայնել է որոշակի պայմանների պահպանման դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. Իսրայելը համաձայնել է լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժման կողմից լիբանանա-իսրայելական սահմանին մի քանի դիտակետերի պահպանմանը: Տեղեկությունը հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքը նշում է, որ Իսրայելը համաձայնել է դրան այն պայմանով, որ «Հզբոլլահի» դիտակետերը համատեղ լինեն Լիբանանի բանակի և ֆրանսիական ուժերի հետ, որոնք, Իսրայելի կարծիքով, պետք է տեղակայվեն լիբանանա-իսրայելական սահմանին:
Իրավիճակը Հարավային Լիբանանում սրվել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո՝ Իսրայելի հարավում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելը և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին ձեռք բերեցին հակամարտության սրացումից ի վեր առաջին մասշտաբային պայմանավորվածությունը. կողմերը համաձայնեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները` միմյանց մոտ գտնվող տասնյակ պատանդների և ձերբակալվածների փոխանակման համար: Ավելի ուշ հրադադարը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ի դատական համալիրը
Դեկտեմբերի 1-ի առավոտյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ժամկետը լրացավ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խախտել է ռազմական գործողությունների դադարն ու կրակ է բացել իսրայելական տարածքի վրա, իսրայելցի զինվորականները վերսկսել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան շարժման դեմ: