ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի– Sputnik. Արգենտինայի նորընտիր նախագահն իր առաջին հրամանագրով զգալիորեն կրճատել է երկրում նախարարությունների թիվը` դրանք 20-ից դարձնելով 9։ Այս մասին հաղորդում են արգենտինական ԶԼՄ–ները։
Խավիեր Միլեյը թողել է միայն ներքին գործերի, արտաքին գործերի, աիջազգային առևտրի, աաշտպանության, էկոնոմիկայի, ենթակառուցվածքների, արդարադատության, անվտանգության, ինչպես նաև առողջապահության և մարդկային կապիտալի նախարարությունները։
Արգենտինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Միլեյը ևս մի քանի հետաքրքրքրաշարժ հրամանագրեր է ստորագրել, մասնավորապես`
Խավիեր Միլեյը խնդրել է նախագահական գավազանի վրա պատկերել իր 5 կլոն շներին
Կառավարության նախարարները առաջին անգամ երդվել են գաղտնի, առանց մամուլի և հեռարձակման
Երկրի արդարադատության նորանշանակ նախարարը մեկ ամիս բանտում է անցկացրել ապացույցները թաքցնելու համար
Անվտանգության նախարարությունը կգլխավորի քաղաքական գործիչը, որը չի կարողացել անցնել ընտրությունների երկրորդ փուլ
Արտաքին գործերի նոր նախարար է դարձել տնտեսագետը, որը դիվանագիտական փորձ չունի
Մարդկային կապիտալի (կրթություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն) նախարարությունը կղեկավարի լրագրող, որը չունի կառավարչի փորձ
Միլեյը քրոջը նշանակել է իր քարտուղարության ղեկավար։
Հիշեցնենք` Խավիեր Միլեյն Արգենտինայի նախագահ ընտրվեց նոյեմբերին։
Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու էր մեկնել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։