ԱՄՆ-ն մինչև տարեվերջ կհայտնի Ուկրաինային նոր ռազմական օգնություն տալու մասին. Սպիտակ տուն

Ջոն Քիրբին. Արխիվային լուսանկար
Երեքշաբթի Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացնելու է Վլադիմիր Զելենսկուն, որ մտադիր է հասնել Կոնգրեսի կողմից նոր միջոցների տրամադրման հաստատմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ը մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, հայտնել է Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ակնկալում եմ, որ դուք մինչև այս ամսվա վերջ հայտարարություն կլսեք անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնության մասին», - ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում:
Քիրբին ավելացրել է, որ երեքշաբթի Սպիտակ տանը կայանալիք հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացնելու է Վլադիմիր Զելենսկուն, որ մտադիր է հասնել Կոնգրեսի կողմից Ուկրաինային աջակցությունը շարունակելու համար նոր միջոցների պահանջի հաստատմանը:
Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին` Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։