Խոսքը հենց Հենրիխի մասին չէ․ Օզբիլիսը՝ լավագույններին հավաքականում պահելու մասին

Դեկտեմբերի 23-ին նախանշված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզն ու Ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
Sputnik
Արաս Օզբիլիսն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը։
«Վճռական եմ տարիների կուտակածս փորձը ներդնել ու ծառայեցնել հանուն հայկական ֆուտբոլի զարգացման։ Կաշխատեմ այնպես անել, որ ապագայում Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մնան հավաքականում, բայց խոսքը հենց Հենրիխի մասին չէ»,- հայտարարել է Օզբիլիսը։