Ղազախական գյուղմթերքը՝ հայկականին սպառնալիք․ պատճառների մասին՝ գյուղատնտեսի դիտարկումները

2024 թվականից Ղազախստանը սուբսիդավորելու է իր տարածքում գտնվող ջերմատնային տնտեսություններում արտադրված բերքի արժեքի 20 տոկոսը, եթե իհարկե այն համապատասխանի բոլոր ստանդարտներին։ Նաև սուբսիդիաներ է տալու կաթիլային ոռոգման համար։
Sputnik
Ի՞նչ ռիսկեր է պարունակում հայաստանյան շուկայի համար Ղազախստանի կառավարության որոշումը:
Ըստ գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանի՝ դա նշանակում է, որ եկող տարվանից ղազախական ապրանքը առնվազն 20 տոկոս էժան գնով մտնելու է ԵԱՏՄ-ի շուկա, դրան գումարած չի ունենալու որակական այն խնդիրները ինչն այս պահին առկա է հայաստանյան շուկայում։