Այս սահմաններով Սյունիքում օդանավակայանների շահագործումը խնդիրներ է առաջացնելու․ Ճաղարյան

Երևանից Կապան կանոնավոր թռիչքներ են իրականցվում շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին․ մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 20 հազար դրամ է։
Sputnik
Օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք էր մեկնել վարչապետ Փաշինյանը։ Օգոստոսի 21-ին, ըստ հաստատված չվացուցակի, առաջին անգամ կայացավ Երևան-Կապան-Երևան թռիչքը՝ փոքր օդանավով։ Չվերթի օդանավում ուղևորների թվում էին Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Փաշինյանի թռիչքի հաջորդ օրը՝ օգոստոսի 18-ին, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Այդուհանդերձ, այս միջադեպից հետո կանոնավոր թռիչքները իրականացվում են։
Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսել են գործարկել նաև Գորիսի օդանավակայանը։
Ի՞նչ խնդիրներ կարող են ունենալ Սյունիքի երկու օդանավակայանները և որքանո՞վ է արդյունավետ դրանց գործարկումը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ավիացիայի հարցերով` վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։