Թեև երկու տարի առաջ իշխանությունները անհաշտ պայքար հայտարարեցին ծխելու դեմ և բաց ու փակ հասարակական վայրերում ծխելու արգելք սահմանեցին, այդուհանդերձ օրենքի համահեղինակ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը գոհ չէ այսօր գրանցված արդյունքներից։
Ըստ առողջապահության նախկին նախարարի՝ ոստիկանությունը պատշաճ չի իրականացնում իր վրա դրված՝ վերահսկողության գործառույթները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում վերջին տարիներին աճել է և՛ ծխախոտի արտադրությունը, և՛ ներկրումն ու արտահանումը։ 2021 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 24․6 միլիոն հատ ծխախոտ, 2022 թվականին` 28․6 մլն, իսկ այս տարվա առաջին կիսամյակում` 15.7 միլիոն։
Լսենք ծխելու դեմ տարվող այսօրվա աշխատանքների մասին առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գնահատականները։