Սիրիայի կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան և ԱՄՆ–ն դուրս բերեն զորքը. ՄԱԿ

ՄԱԿ–ի շենքը Հաագայում
Հատուկ բանագնացը նշել է, որ հակամարտության լուծման համար Սիրիայի ընդդիմությունից և կառավարությունից նոր մոտեցում է պահանջվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Սիրիական հակամարտության լուծումը պահանջում է բարձրացնել Սիրիայից թուրքական և ամերիկյան զորքերի դուրսբերման, քրդական կազմավորումների և պատժամիջոցների հարցը:
Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։
Պեդերսենի խոսքով ՝ Սիրիայի ընդդիմությունից և կառավարությունից նոր մոտեցում է պահանջվում հակամարտության լուծման համար, որը ներկայումս ինչ-որ չափով սառեցվել է: