Իրանը հավանություն է տվել ՌԴ-ի հետ համագործակցության մասին օրինագծին

Իրանի Իսլամական հանրապետության մեջլիսը . Արխիվային լուսանկար
Ազգային անվտանգության հանձնաժողովի զեկույցը քննարկվել է այսօր Իրանի խորհրդարանի բաց նիստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հանրապետության մեջլիսը (խորհրդարան) հավանություն է տվել Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի զեկույցին, այսինքն` Իրանի և Ռուսաստանի միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագծին։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
«Տվյալ օրինագծի միակ հոդվածի հիման վրա հավանության է արժանանում Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ներառում է ներածություն, 9 հոդված և հավելված։ Այն թույլատրվում է դրա վերաբերյալ փաստաթղթերի փոխանակումը», – ասված է հաղորդագրության մեջ:
Նախագծի ընդհանուր բովանդակությունը հավանության է արժանացել 180 կողմ և 27 դեմ ձայների հարաբերակցությամբ: