ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի ստորաբաժանումները «Մաջիդ» հրթիռներով համալրված «Քարրար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբերով են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Քարրար» անօդաչու թռչող սարքի համար, որը պաշտպանության նախարարության և բանակի ՀՕՊ ուժերի համատեղ արտադրանքն է, հակառակորդի ինքնաթիռի որսումն ու ոչնչացումը շատ ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան օդաչուավոր կործանիչի դեպքում։
Իսկ «Մաջիդ» հրթիռը թիրախի որսում ու հետապնդումն է իրականացնում` օգտագործելով ինչպես տեսապատկերներ, այնպես էլ ջերմադիտակի տվյալներ։